Գլխավոր Թափքի վերանորոգում Փոսվածքների վերանորոգում Ապակիների մգեցում Ավտովինիլ Ուսուցում

Ավտոմեքենայի լաքապատ մակերեսների փայլեցման տեխնոլոգիան

Մեքենայի թափքի փայլեցումը՝ դա ոչ միայն արտաքին տեսքի վերականգման համար է, այլ նաև մանր վնասվածքների, քերծվածքների և լաքապատ մակերեսների անհարթությունների և թափքի արտաքին գործոնների ազդեցությունից պաշտպանելու համար է:

Քերծվածքների փայլեցում

Փայլեցման օգնությամբ վերացվում են մանր քերծվածքները, լաքի խամրությունը, քերված տեղերը՝ եթե թերությունները խորը չեն և չեն հասել թափքի գրունտային շերտին: Մենք գիտենք, թե ինչպես պատրաստել մեքենայի թափքը փայլեցման գործընթացին և ինչպես դարձնել թերությունները անտեսանելի: Մեր տեխնոլոգիան թույլ է տալիս վերացնել թերությունները, չվնասելով գործարանային լաքը և երաշխավորում ենք դրա մաքսիմալ պահպանումը փայլեցման տեղերում:

Պլաստիկ դետալների և լուսարձակների փայլեցում

Լաքապատ պլաստիկի փայլեցումը օգտագործվում է մանր թերությունների վերացման համար: Մշակման տեխնոլոգիան կախված է պլաստիկի տեսակից, ինչպես նաև վնասվածքի տեսքից ու բարդությունից: Կան պլաստիկ մակերես, որոնք հնարավոր չէ վերականգնել սովորական փայլեցմամբ: Օրինակ մեքենայի ղեկավարման վահանակը, ելնելով պլաստիկի տիպից և մակերեսի կառուցվածքից, ենթակա չէ փայլեցման:
Լուսարձակների փայլեցումը իրականացվում է արևի և անձրևի ազդեցությունից դեղնած պլաստիկի մաքրման համար: Դեղնած պլաստիկը բացասական է ազդում լուսարձակների տված լույսի ուժգնության վրա, ինչն ուղիղ ազդեցություն ունի երթևեկության անվտանգության վրա:

Ներկայացված միջոցառումների համար գոյություն ունի մի քանի նյութ՝