Ավտովինիլ – ավտոմեքենայի ամբողջական, մասնակի թաղանթապատում
Վաղ թե ուշ յուրաքանչյուր վարորդ բախվում է նրան, որ իր մեքենան այլևս չի բերում իրեն այնուրախությունը, ինչ նա ուներ մեքենան ձեռք բերելու սկզբնական շրջանում: Այս պարագայում, բավական է միայն մի փոքր փոխել ավտոմեքենայի տեսքը ավտովինիլի օգնությամբ, և կրկին կվերականգնվեն նախկին հաճելի զգացողությունները մեքենայի նկատմամբ: Ընդորում ավտոմեքենայի արտաքին տեսքի փոփոխման աստիճանը կախված է միայն ունեցած երևակայությունից:
Սա է պատճառը, որ ներկայումս ավտոձևավորումը դառնում է ավելի ու ավելի տարածված և կիրառական:
Ժամանակակից ավտոձևավորման ամենատարածված և պահանջված ուղղություններից է ավտոմեքենայի գեղարվեստական թաղանթապատումը:
Ի՞նչի համար է ավտովինիլը
Ավտոձևավորման այս մեթոդի շնորհիվ ավտոմեքենան ստանում է յուրօրինակ տեսք, քանի որ կիրառվում են տարբեր տեսակի և ձևի թաղանթներ: Շնորհիվ այս մեթոդի հնարավոր է դառնում թաղանթապատել և տեսք հաղորդել ավտոմեքենայի գրեթե բոլոր մասերին:
Ավտոմեքենայի վինիլային թաղանթապատումը տալիս է բազմաթիվ տարբերակներ ստեղծագործելու համար: Եվ այս ամենը շնորհիվ այն բանի, որ վինիլը այսօր ունի գույների, գործվածքի, պատկերների մի լայն շարք: Ընտրությունը, իսկապես, շատ մեծ է. թաղանթներ՝ փայլուն, մատվի, կարբոնային ...
Կարելի միացնել երևակայությունը և ավտովինիլի շնորհիվ անել իրոք զարմանալի բաներ: Կարելի է, օրինակ, թաղանթապատել ամբողջ մեքենան միատոն թաղանթով, կամ պարզապես թափքին կարելի է փաքցնել մեկ պիտակ, բայց վառ և յուրօրինակ պատկերով:
Ի դեպ, Ավտովինիլը հաճախ օգտագործվում նաև ավտոմեքենայի վրա գովազդ փաքցնելու համար:
Գործարանները՝ թաղանթ արտադրողները, անընդհատ ստանում են նոր նյութեր, որոնք տարբերվում են գույնով, գործվածքով, էֆֆեկտով, արտացոլիչ հատկություններով: Այսպիսով, համապատասխան ցանկալի նյութի ընտրությունը դառնում է մատչելի և իրենից դժվարություն չի ներկայավնում: Սա իսկապես դրական երեւույթ է, քանի որ ավտովինիլի հսկայական ընտրության շնորհիվ Ձեր մեքենան կլինի անկրկնելի և յուրօրինակ՝ պարգևելով Ձեզ մի անկեղծ ուրախություն:
Ի՞նչ է ավտովինիլը
Ավտովինիլի շնորհիվ ցանկացած մեքենա, կարելի է կարճ ժամանակում փոխակերպել ըստ վարորդի ցանկության: Դա կարող է լինել ինչպես թափքի ամբողջական գույնի փոփոխություն (թափքի ամբողջական թաղանթապատում), այնպես էլ ինքնատիպ էլեմենտների ավելացում ավտոմեքենայի տեսքին (մասնակի թաղանթապատում):
Ինչ առանձնահատկություններ ունի ավտովինիլը
- Թափքի պաշտպանում –թաղանթապատ ավտոմեքենայի մակերեսը պաշտպանված է ցանկացած անբարենպաստ պայմաններից:
- Հասանելիություն - ավտովինիլը ի տարբերություն ավտոմեքենայի ներկման զգալի մատչելի է և անհրաժեշտության դեպքում կարելի է առանց դժվարության հեռացնել մակերեսից՝ պահպանելով մակերեսի նախկին տեսքը:
- Աշխատանքի կատարման արագություն-ավտոմեքենայի թաղանթապատման համար պահանջվում է մի քանի ժամից (մասնակի թաղանթապատում) մինչև 4 օր (ավտոմեքենայի ամբողջական թաղանթապատում)
- Թաղանթի հեռացում առանց դժվարությունների – անհրաժեշտության դեպքում թաղանթը կարելի է հեռացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ կարելի է դիմել համապատասխան մասնագետի:
- Մեծ ընտրություն –ավտովինիլը տրամադրում է թաղանթների մեծ տեսականի, որոնք միմյանցից տարբերվում են տիպով, գույնով, հյուսվածքով, տարբեր էֆեկտներով, շահագործման ժամկետով և այլն:
- Երկարակեցություն - ավտովինիլը երկարակյաց է (կախված ընտրված նյութից կարող է ծառայել 1-ից մինչև 12 տարի), ընդ Ընդ որում նյութի պաշտպանական հատկությունները շահագործման ողջ ընթացքում չեն կորցնում իրենց հատկությունը և պաշտպանում են այն գունաթափվելուց: Մակերեսի փոքր վնասվածքի դեպքում կարելի է այն փայլեցնել, դրանով իսկ վերականգնել նախկին տեսքը, կամ վնասված մասը՝ նորից թաղանթապատել, այդպիսով իսկ հնարավորություն է տրվում ազատվել ավտոմեքենայի վրա այլ դեպքում առաջացող մեծածավալ աշխատանքներից:
Ինչպես է հեռացվում թաղանթը
Մեր մասնագետն ունի մեծ փորձ և հմտություն մակերեսի վրայից առանց վնասվածքի թաղանթի հեռացման համար` կիրառելով հատուկ տեխնոլոգիա, համապատասխան պրոֆեսիոնալ գործիքներ և քիմիական նյութեր:
Եթե Դուք ցանկանում եք ինքնուրույն հեռացնել թաղանթը մակերեսից, խորհրդակցության համար կարող եք դիմել մեզ՝ PDR Armenia: