Թափքի վերանորոգում
Մատուցում ենք թափքի վերանորոգման ամբողջական ծառայություններ՝ թափքի դետալների մանր վնասվածքների վերանորոգումից մինչև խոշոր վթարներից թափքի ամբողջական վերականգնում՝ երբ առկա է թափքի լուրջ վնաս և մեքենայի երկրաչափական խախտում։

Աշխատանքները իրականացվում են հետևյալ փուլերով՝
- Թափքի վիճակի գնահատում
- Թափքի վնասված մասերի նշում
- Թափքի յուրաքանչյուր մասի վերանորոգման տեսակի որոշում
- Փոսվածքների վերացում, կամ մասերի փոխարինում՝ եթե այն ենթակա չէ վերանորոգման
- Թափքի երկրաչափական կառուցվածքի վերականգնում
- Ուղղում ու հղկող փայլեցում
- Թափքի դետալների ներկում
- Վերջնական փայլեցում
