Ի՞նչ է "PDR տեխնոլոգիա"
PDR տեխնոլոգիան (PDR – Paintless Dent Repair - Փոսվածքների վերացում առանց ներկման) ստեղծվել է Գերմանիայում, Mercedes-Benz գործարանում в 1952 թվականին։
Նախընտրելի է փոքր վնասվածքների վերացման համար, ինչպիսիք են՝
- Կարկուտից առաջացած փոսվածքներ,
- Անցնող մեքենաներից հարվածած մանր քարերից առաջացած փոսվածքներ,
- Անուշադիր կայանումից առաջացած փոսվածքներ,
- Ձեռքերից, ոտքերից, կամ որևէ իրերից առաջացած փոսվածքներ և այլն.
Այս տեխնոլոգիայի առավելությունը այն է, որ աշխատանքները կատարվում են կարճ ժամանակում, առանց ներկածածկույթը վնասելու, չի օգտագործվում ծեփանյութ, ներկ կամ այլ ծախսանյութ։ Թափքի վերանորոգման ծախսերը ավելի ցածր են, քան ավանդական վերանորոգման ժամանակ։
Սովորական փոսվածքներն ուղղելու համար օգտագործվում է մուրճ, պլաստիկե կոն, ակիշեձև (кочерга) մետաղական գործիք, փայտե հենակ, կոնտրաստային գծերով թերթիկ և պայծառ լուսավորություն։
Մենք երաշխավորում ենք աշխատանքների որակը, որոնք կատարվում են հատուկ ուշադրությամբ և բավարար ժակմետներում։
Աշխատանքների գինը և ժամկետները կախված են փոսվածքների խորությունից և տեղակայումից։